Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Կեղծ բուժման իրական խնդիրը

Կեղծ բուժման իրական խնդիրը

Բնօրինակ և կեղծ տարբերակ... Այս երկուսի միջև եղած հավերժ բախումը... Պատկերացրեք` ինչ կատաղության մեջ կհայտնվեր մասնավոր հավաքածու ունեցող մեկը, որը Ռենուարի բնօրինակի փոխարեն 1,5 մլն ԱՄՆ դոլարով գնած լիներ հռչակավոր նկարչի վրձնին վերագրվող կեղծ նկարը։

 

Եվ հիմա պատկերացրե՛ք մեկ այլ խաբված մարդու վիճակը, որին բնօրինակ դեղով բուժելու փոխարեն թունավորել են կեղծ դեղով։ Բանից պարզվում է, որ այս երկու խաբված մարդկանց հոգեվիճակները գրեթե ոչնչով չեն տարբերվում միմյանցից. ավելին, եթե օրիգինալ «ռենուարներն» ու կրկնօրինակներն այնուամենայնիվ մի քանիսն են, և այս պարագայում խաբված լինելը մահացու չէ, ապա մարդու օրգանիզմը միակն է, ու դեղորայքային ցանկացած զեղծարարություն կարող է ճակատագրական լինել։

 

1989 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ահազանգեր ստացվեցին այն մասին, որ ավելի քան 750 անուն կեղծված դեղեր են շրջանառության մեջ դրվել աշխարհի 28 երկրներում։ Այս զեղծարարության 25%-ը կատարվել է ինդուստրիալ առումով զարգացած երկրներում, 65%-ը` զարգացող երկրներում, իսկ մնացած 10%-ի սոցիալ-քաղաքական տեղաբաշխումը պարզված չէ։

 

Ինչպես պարզվել է, հիմնականում զեղծարարության թիրախ են դարձել հակախոցային և համակցված հակաինֆեկցիոն դեղերը, ինչպես նաև գենո-ինժեներիային վերաբերող որոշ միջոցներ։ Զարգացած արդյունաբերություն ունեցող տարածաշրջաններում առավել հաճախ կեղծվում են կորտիկոստերոիդները և այլ հորմոնալ դեղեր։

 

Կեղծված դեղերի ամբողջ քանակի կեսը կազմում են դեղահաբերը, դեղապատիճները և ներարկման համար նախատեսված միջոցները։ Սակայն զեղծարարության դեպքեր են լինում նաև օշարակների, գելերի, ցողացրիչների, բուժիչ օճառների և այլ դեղանյութերի պարագայում։ "Կրկնօրինակների" արտադրությամբ են  զբաղվում ինչպես խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք զինված են տեխնիկայի վերջին նվաճումներով, այնպես էլ մանր ձեռնարկությունները, որոնց պայմանները բնավ հարմարեցված չեն այդ կարգի գործունեություն ծավալելու համար։ Որպես կանոն, այսօրինակ դեղերը տարածվում են օրենքով չվերահսկվող դեղագործական շուկաներում։

 

ԱՀԿ ձևակերպմամբ` կեղծ է համարվում այն դեղը, որի ապրանքանիշն էականորեն տարբերվում է օրիգինալից։ Այս պարագայում կեղծ կարող է համարվել նույնիսկ որակյալ ֆիրմային դեղը, որն, ասենք, փոխել է փաթեթավորումը և չի հասցրել այդ փոփոխությունը գրանցել համապատասխան պաշտոնական ատյաններում։ Կեղծված կարող է համարվել նույնիսկ այն դեղը, որը, ներկրված լինելով այլ երկրից, սխալմամբ շուկա է հանվել արտադրող երկրի ապրանքանիշով` չնայած այն հանգամանքին, որ այն օրիգինալ և որակյալ է։ Փորձագետների գնահատմամբ` վաճառված կեղծ դեղերի վաճառքից ստացված հասույթը միայն 1999 թ. համաշխարհային մասշտաբով կազմել է 20 մլրդ ԱՄՆ դոլար, որը կազմում է ողջ դեղագործական շուկայի տարեկան շահույթի 7%-ը։ Դրանք հիմնականում թանկ և հայտնի դեղերի "կրկնօրինակներն" էին։ Այն բանից հետո, երբ այս ասպարեզում արձանագրված որոշ փաստեր հասարակական հնչեղություն ստացան, այս հարցով լրջորեն զբաղվելու անհրաժեշտությունը դարձավ հրամայական ոչ միայն դեղագործական ոլորտներում, այլև կառավարական և հասարակական շրջանակներում։ 1990-1996 թ.թ. Բանգլադեշում, Արգենտինայում և Հայիթիում հարյուրավոր երեխաներ մահացան կեղծված գլիցերինի օշարակ ընդունելու պատճառով, որի բաղադրության մեջ հայտնաբերվեց դիեթիլենգլիկոլ նյութը։ Իսկ 1995 թ. Նիգերիայի մոտ 2,5 հազ. բնակիչների կյանքը վտանգված էր մենինգիտի բուժման համար նախատեսված կեղծ դեղամիջոց ընդունելու պատճառով։ Ցավոք, զարգացած երկրներից շատերում կեղծ դեղերի արտադրության գործը "լավ" հիմքերի վրա է դրված. կեղծվում են ոչ միայն արտադրանքը, այլ դրան ուղեկցող փաստաթղթերը։

 

"Մաքսանենգված առողջություն"

 

Դեղների զեղծարարությամբ հսկայական շահույթներ կարելի է ձեռք բերել, մանավանդ` այս պարագայում ռիսկի գործոնն այնքան էլ էական չէ, որքան, ասենք, զենքի կամ թմրանյութերի վաճառքի դեպքում։ Զեղծարարները շատ հաճախ ձեռք են բերում օրիգինալ (ֆիրմային) դեղի ինչ-որ քանակություն, այնուհետև կեղծում են դրանց օրինական արտադրությունը վավերացնող վկայականները և "օգտվելով" մերօրյա զարգացած պոլիգրաֆիայի ընձեռած հնարավորություններից` մի առանձնահատուկ արհեստավարժությամբ ու ճարպկությամբ բազմացնում են վկայականները և օգտագործում միևնույն դեղի արդեն իսկ կեղծված խմբաքանակը սպառելու նպատակով։

 

Հաճախ զեղծարարները նվազեցնում են դեղի մեջ պարունակող քիմիական ազդող նյութի քանակը կամ այդ նյութը փոխարինում են մեկ ուրիշով։ Զեղծարարության հետևանքներն առավել ծանր են այն դեպքերում, երբ դեղի ազդող նյութի պարունակությունը բացարձակապես չի համապատասխանում բացատրական հուշաթերթիկում նշվածին։ Դրանց օգտագործման հետևանքով հիվանդների մոտ կարող են զարգանալ առողջությանը սպառնացող լուրջ բարդություններ:

 

Ինքնին հասկանալի է, որ ոչ մի զեղծարար մտածված կերպով չի թունավորում իր "արտադրանքը" պարզապես օրիգինալ դեղի փոխարեն սպառողին հրամցվածը բժշկական ազդեցության առումով իրենից ոչինչ չներկայացնող սին միջոց է, որում բացակայում են դեղին ուղեկցող բացատրական հուշաթերթիկում հիշատակված քիմիական ակտիվ բաղադրիչները։ Իհարկե, շատ հաճախ խախտվում են նաև դեղաչափերն ու այլ կարևոր գործոններ, և արդյունքում զեղծարարության զոհ դարձած հիվանդը չի ստանում այն դեղը, որն իր կարծիքով ձեռք է բերել։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ հիվանդի մոտ տվյալ դեղամիջոցի հանդեպ փայփայած մեծ հույսերն ու ապաքինվելու խիստ ցանկությունը հանգեցնում են նրան, որ հիվանդն իսկապես բուժվում է։ Սակայն նման դեպքեր իրականության մեջ շատ չեն հանդիպում։


Գոյություն ունեն կեղծ դեղերի հետևյալ դասակարգումը.

 

  1. Դեղեր, որոնք քիմիական որևէ ակտիվ բաղադրիչ չեն պարունակում՝ չնայած այն հանգամանքին, որ փաթեթավորման մեջ և ուղեկցող բացատրական հուշաթերթիկում այդ մասին գրված է:

  2. Դեղեր, որոնք պարունակում են քիմիական ակտիվ բաղադրիչներ, սակայն վերջիններիս քանակությունը չի համապատասխանում փաթեթավորման մեջ և ուղեկցող բացատրական հուշաթերթիկներում հիշատակված բաղադրիչներին:

  3. Դեղեր, որոնց ակտիվ բաղադրիչները համապատասխանում են ուղեկցող բացատրական հուշաթերթիկներում հիշատակված բաղադրիչներին, սակայն վերջիններս, ի տարբերություն օրիգինալ դեղերում պարունակվողների, անհայտ ծագման են:

  4. Դեղեր, որոնք պարունակում են բացատրական հուշաթերթիկներում հիշատակված քիմիական ակտիվ բաղադրիչներ, սակայն վերջիններիս քանակությունը էականորեն տարբերվում է հիշատակվածից և բացի այդ, պարունակում են անհայտ ծագման խառնուրդներ։

 

Չընկրկե ՛լ, դիմակազերծե ՛լ

 

Մեր օրերում կեղծ դեղեր արտադրողներին և տարածողներին դիմակազերծելը բավականին լուրջ խնդիր է դարձել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք, քաղաքացիական հագուստով ծպտված, դեղատներից ձեռք են բերում կեղծ դեղերը, որպես կանոն բախվում են այն խնդրին, որ դեղատներում կեղծ դեղորայքի հետ մեկտեղ վաճառքի են հանված նաև դրանց օրիգինալները, և երկուսի դեպքում էլ վաճառքի համար անհրաժեշտ փաստաթղթերը կարծես թե կարգին են։ Այս դեպքում կեղծ դեղորայքի մատակարարողին դիմելն անօգուտ է, քանզի, որպես կանոն, նման արատավոր գործունեությամբ զբաղվող մարդիկ զարտուղի ճանապարհներով ձեռք են բերում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է դառնում բացահայտել, թե հատկապես ո՞ր փուլում է, որ օրիգինալ դեղը փոխարինվել է կեղծով։

 

Ու թեև կեղծ դեղից ստացած շահույթը գնալով ավելի ու ավելի մեծ գումարների է հասնում, և թվում է, թե պայքարն անհնար է ու անիրագործելի, այդուհանդերձ պետք չէ ընկրկել. այս արատավոր երևույթի դեմ պետք է պայքարեն հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները՝ տեղական դեղարտադրողները, ներմուծողները, պետական այրերը, բժիշկները, դեղագործներն ու դեղաբանները, և, իհարկե, հենց սպառողները։ Միևնույն ժամանակ զգոնություն պետք է ցուցաբերեն դեղորայքի թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունները։ Այսքանով հանդերձ, կարելի է գալ այն եզրակացության, որ դեղեր պետք է ձեռք բերել միմիայն օրինական "աղբյուրներից", իսկ փոքր-ինչ կասկած առաջանալու դեպքում անհապաղ դիմել համապատասխան մարմիններին։

 

Լիլիթ Ղազարյանը ներկայացնում է 2002-2007թ.թ. ընթացքում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից նույնականացման արդյունքում հայտնաբերված  կեղծ դեղեր և կենսակտիվ հավելումների ցանկը.

 

  1. Նո-Շպա - N100 դեղահատ - Առաջնային և երկրորդային փաթեթավորումների մակնշման գույնը և գրառումները տարբերվում էին գրանցված նմուշից, ներդիրը պատճենահանված էր, ակտիվ բաղադրատարրը բացակայում էր։

  2. Կավինտոն - N50 դեղահատ - Երկրորդային փաթեթավորումը աննշան տարբերվում էր գրանցման նմուշից, տուփի մեջ առկա էին միմյանցից տարբերվող երկու առաջնային փաթեթներ, որոնցից մեկի մակնշումը տարբերվում էր մյուսից գույնի խտությամբ (գրանցված նմուշի մակնշումը ավելի մուգ գույնի է), ակտիվ բաղադրատարրը բացակայում էր։

  3. Օրունգալ - N15 դեղապատիճ - Առաջնային փաթեթավորման մակնշումը տարբերվում էր գույնի խտությամբ (գրանցված նմուշի մակնշումը ավելի մուգ գույնի է)։ Թեև ակտիվ բաղադրատարրի պարունակությունը համապատասխանում էր դեղաչափին, արտադրող ֆիրման հաստատեց դեղի կեղծման փաստը։

  4. Կլարիտին - N10 դեղահատ - Երկրորդային փաթեթավորումը տարբերվում էր գրանցման նմուշից գրառումների տառատեսակով, բացակայում էր ֆիրմային նշանը, ակտիվ բաղադրատարրի պարունակությունը 50% էր։

  5. Ասպիրին կարդիո - N20 դեղահատ - Երկրորդային փաթեթավորումը տարբերվում էր գրանցման նմուշից գրառումների տառատեսակով։ Թեև ակտիվ բաղադրատարրի պարունակությունը համապատասխանում էր դեղաչափին, արտադրող ֆիրման հաստատեց դեղի կեղծման փաստը։

  6. Կեֆզոլ - 1 գ ներարկման փոշի -  2 դեպք՝

    1. Առաջնային փաթեթի գրառումներում կային տարբերություններ գրանցման նմուշի համեմատությամբ, ակտիվ բաղադրատարրի պարունակությունը 10% էր։

    2. Անզեն աչքով նկատելի տարբերություններ չկային։ Թեև ակտիվ բաղադրատարրի պարունակությունը համապատասխանում էր դեղաչափին, արտադրող ֆիրման հաստատեց դեղի կեղծման փաստը` Ֆիրմայի անվան (Lilly) պաշտպանական նշանի բացակայությամբ։

  7. Սուպրաստին - N20 դեղահատ - և' Առաջնային, և' երկրորդային փաթեթավորումների ձևավորումը և մակնշումը չէին համապատասխանում գրանցված նմուշին, ակտիվ բաղադրատարրը բացակայում էր։

  8. Զինացեֆ - 750 մգ ներարկման լուծույթի դեղափոշի - Երկրորդային փաթեթավորումը բացակայում էր։ Առաջնային փաթեթավորումը չէր համապատասխանում գրանցված նմուշին, ակտիվ բաղադրատարր ցեֆուրօքսիմի փոխարեն պարունակում էր ամպիցիլին։

  9. Ցեֆազոլին - 1 գ ներարկման լուծույթի դեղափոշի -  Առաջնային փաթեթավորման գրառումների գույնով և սրվակի վզիկի թեքությամբ տարբերվում էր գրանցման նմուշից, ակտիվ բաղադրատարր ցեֆազոլինի փոխարեն պարունակում էր բենզիլպենիցիլին։

  10. Նիզորալ - 200 մգ դեղահատ, N10 - Առաջնային փաթեթավորումը գրանցման նմուշից տարբերվում էր տառատեսակով, բաժանիչ գծերի բացակայությամբ, երկրորդայինը` պաշտպանիչ նշանի բացակայությամբ։ Թեև ակտիվ բաղադրատարրի պարունակությունը համապատասխանում էր դեղաչափին, արտադրող ֆիրման հաստատեց դեղի կեղծման փաստը։

  11. Յոնգ-յանգ կենսակտիվ հավելում - Առաջնային և երկրորդային փաթեթավորումների գրառումներով տարբերվում էր գրանցված նմուշից։ Բաղադրության մեջ հայտնաբերվեց չհայտարարագրված տադալաֆիլ դեղանյութի բուժական դեղաչափը 1.5 անգամ գերազանցող քանակություն։

  12. Սվելտֆորմ - կենսակտիվ հավելում - Առաջնային փաթեթավորումը տարբերվում էր գրանցված նմուշից ծաղկի նկարի և գրառումների տեղադրությամբ և գույնով։ Բաղադրության մեջ հայտնաբերվեց չհայտարարագրված 20մգ հոգեմետ նյութ՝ ֆենոբարբիտալ։

  13. Անտիօքս - կենսակտիվ հավելում - Առաջնային և երկրորդային փաթեթավորումը բոլորովին տարբեր էին՝ բլիստեր և սրվակ։ Բաղադրության մեջ հայտնաբերվեց չհայտարարագրված 20 մգ հոգեմետ նյութ` ֆենոբարբիտալ։

Հեղինակ. Լիլիթ Ղազարյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.06.2013

Հարգելի Ալբերտ, բարև Ձեզ, հոդվածը հեղինակային է, ներկայացված է Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից և տպագրվելէ հայկական պարբերականում։ Խոսքը չի վերաբերվում բոլոր կենսակտիվ հավելումներին, այլ այդ անվան տակ կեղծարարություններին։ Նաև ավելացնենք. մենք օգնում ենք տեղեկացված լինել տեսակետների և հրապարակումների, մեկնաբանություններն ընթերցողի իրավունքն է։

ALBERT

16.06.2013

INCH GRVAC E KENSAKTIV HAVELUMNERI MASIN DA SUT E ES INQS STACELEM ARDZYUNQ@ HENC AYS HRASHQ MTERQNERI SHNORHIV ES VERAKANGNELEM IM AROXJUTYUN@ AYD SUT TEXEKUTYUN@ JNJEQ AYLAPES ES DZER KAYQ@ KVOCHNCHACNEM

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ